Բուլղարիան հայտնել է Ուկրաինայի տարածքում հնարավոր գործողություններին չմասնակցելու մասին
20:34, 26 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը հայտարարել է, որ բուլղարացի ոչ մի զինվոր չի մասնակցելու Ուկրաինայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցելու որևէ հակամարտության կամ Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի տարածքում գործողության՝ առանց խորհրդարանի կամ կառավարության որոշման: Այո, միանշանակ նման հավանականություն հիմա չկա»,- ասել է Յանևը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում