Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը

Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը հունվարի 26-ին նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանությունից, Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Դ.Դեվալը հունվարի 26-ի առավոտյան պարզել է ազգային դրոշը՝ հնդիկ քաղաքացիների և Հնդկաստանի հայ ընկերներից բաղկացած մեծ հավաքի ներկայությամբ։

«Դեսպանն այդ առիթով ընթերցեց Հնդկաստանի մեծարգո նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդի ուղերձը ժողովրդին՝ 73-րդ Հանրապետության օրվան ընդառաջ։

Դեսպանն իր ողջույնները հղեց բոլոր ներկաներին և շնորհավորեց նրանց Հնդկաստանի Հանրապետության տոնի առթիվ։ Առիթին վայել մշակութային ծրագիր տեղի ունեցավ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հայ արտիստների, ինչպես նաև Հայաստանում բժշկական համալսարանների հնդիկ ուսանողների կողմից։ Դեսպան Կ. Դ. Դեվալը խորհրդանշական նվերներ հանձնեց ելույթ ունեղոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը, ձեռնարկվվել են բոլոր նախազգուշական միջոցները, բոլոր հյուրերը կրել են դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պատշաճ հիգիենայի կանոններ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]