Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Podcast-Sport.  Իսպանական «Սելտա»-ն կհամագործակցի հայկական «Նոա»-ի հետ

Podcast-Sport.  Իսպանական «Սելտա»-ն կհամագործակցի հայկական «Նոա»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կհամագործակցի իսպանական «Սելտա»-ի հետ:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է:

«Մենք դեռևս նախորդ տարի հայտարարել էինք, որ մեծ ուշադրություն ենք արժանացնելու մեր ֆուտբոլային ակադեմիային, ինչպես նաև հիմնական թիմում տեղ ենք տալու երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներին: Մենք ակադեմիա և կուտակած փորձ ունեցող մի շարք լավ ակումբների դիմել ենք համագործակցության առաջարկով: Մի քանի ակումբներից դրական արձագանք ստացանք, որոնցից մեկը «Սելտա»-ն էր»,- ասաց Սահակյանը:

Վերջինս շեշտեց, որ «Սելտա»-ի ակադեմիայի ներկայացուցիչները փորձնական հանդիպումներ և ժողովներ են ունեցել հայկական թիմի հետ և հասել փոխըմբռնման:

«Սելտա»-ի ներկայացուցիչներին ժամանակ է պետք համագործակցության ծրագիրը մեզ ներկայացնելու համար: Այդ բանը նրանք կանեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,-ընդգծեց «Նոա»-ի գործադիր տնօրենը՝ շեշտելով, որ «Սելտա»-ից բացի, եվրոպական մի քանի այլ ակումբներ ևս հետաքրքրված են հայկական ակումբի հետ համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]