Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարարի գլխավորած 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Կողմերը հանդիպմանը գոհունակություն են արտահայտել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում իրենց երկրների միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Իրանում տեղի է ունեցել նաև  Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:

Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ադրբեջանի ՊՆ նախարարի նախատեսվող այցից օրեր առաջ Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Աշտիանիի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]