Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աշխարհում նոր ռեկորդ Է սահմանվել COVID-19-ով հիվանդացածների թվով

Աշխարհում նոր ռեկորդ Է սահմանվել COVID-19-ով հիվանդացածների թվով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ինչն իրենից ներկայացնում Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել Է 5 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 1 տոկոսով, հունվարի լույս 26-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվածԷ ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում, հունվարի 17-ից մինչեւ 23-ն արձանագրվել Է «COVID-19-ի նոր դեպքերի թվի հինգտոկոսանոց աճ նախորդ շաբաթվա համեմատությամբ». ստացվել են հաղորդումներ 21 362 288 մարդու վարկաման մասին: Յոթ օրում արձանագրվել Է 49 890 մահացու վախճան, ինչը 1 տոկոսով  ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա (հունվարի 10 – 16) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում Է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 39 տոկոսով, Հարավ - արեւելյան Ասիայում (36 տոկոսով) եւ Եվրոպայում՝ 13 տոկոսով, մինչդեռ Աֆրիկայում եւ Ամերիկայում հիվանդացությունը նվազել Է համապատասխանաբար 31 տոկոսով եւ 10 տոկոսով:

Եվրոպայում շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը գերազաանցել Է 10 միլիոնը, եւ նրան Է բաժին ընկնում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 47 տոկոսը: Մահացությունն առանձնապես խիստ աճել Է Հարավ - արեւելյան Ասիայում՝ 44 տոկոսով եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 15 տոկոսով: Միեւնույն ժամանակ Աֆրիկայում, Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում այն նվազել Է համապատասխանաբար 14 տոկոսով, 12 տոկոսով եւ 5 տոկոսով:

Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել Է ԱՄՆ-ը (4 215 852): Այնուհետեւ հաջորդում են Ֆրանսիան (2 443 821),Հնդկաստանը (2 115 100), Իտալիան (1 231 741) եւ Բրազիլիան (824 279): ԱՀԿ-ի տվյալներով՝ հունվարի 25-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել են 352 796 704 ախտահարված եւ 5 600 434 մահացած: Անցած օրն ստացվել են հաղորդումներ վարակման 2 158 785 դեպքերի եւ 6 189 մահացու վախճանների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]