1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավելի մեծ նախանձախնդրություն՝ հանուն կոռուպցիայից զերծ հասարակության. փոխվարչապետը՝ ՀՀ հաջողության օրինակ լինելու մասին

Ավելի մեծ նախանձախնդրություն՝ հանուն կոռուպցիայից զերծ հասարակության. 
փոխվարչապետը՝ ՀՀ հաջողության օրինակ լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղղությամբ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է իրագործել ավելի մեծ նախանձախնդրությամբ՝ հանուն կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար հասարակության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ արձագանքելով այն հանգամանքին, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը համարվել է հաջողության օրինակ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը: 180 երկրների շարքում Հայաստանը, կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից՝ վերջին հինգ տարիների առումով, համարվել է հաջողության օրինակ:

Հիշեցնեմ, որ Հայաստանը 2020 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում զգալիորեն աճ էր գրանցել, և 7 միավորով բարելավել էր 2019 թվականի արդյունքը, իսկ 2017 թվականից սկսած՝ Հայաստանը վաստակել է 14 միավոր՝ ընդհանուր թիվը հասցնելով 49-ի»,- նշել է ՀՀ փովարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]