Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք չի տրամադրվում. Արդարադատության նախարարության պարզաբանումը

Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք չի տրամադրվում. 
Արդարադատության նախարարության պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք տրամադրելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ հարկ է պարզապես փաստել, որ նշված ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունն՝ անդրադառնալով Armlur.am կայքում հրապարակված հոդվածին:

«Այդ մասին են վկայում նաև ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության անձնակազմի ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում 21.12.2021-23.12.21թթ. իրականացված ուսումնասիրությունները, որով ևս պարզվել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման շրջանառության ներքո է մոտ 503 դեղանուն, որոնց քանակական տրամադրումը ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է ըստ սպառման անհրաժեշտության՝ առանց սահմանափակումների: Այդ իսկ պատճառով, ազատազրկվածի հարազատի կողմից դեղորայք չի ընդունվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ազատազրկվածին ցուցված դեղամիջոցը տվյալ պահին առկա չէ ստորաբաժանման դեղատանը: Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձին ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող դեղամիջոցներին, այն իրականացվում է բացառապես բժշկական  ցուցման առկայության դեպքում»,- նշված է պարզաբանման մեջ:

Նախարարությունից հայտնում են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ազատազրկված անձանց բժշկական օգնություն է ցուցաբերում 24/7 ռեժիմով:

Նշվում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմը համալրվել է նոր աշխատակիցներով և բուժօգնությունը դարձել է առավել հասանելի՝ յուրաքանչյուր մասնաշենքում մեկ բժիշկ և մեկ բուժքույր /նախկինում ստորաբաժանման 6 մասնաշենքերը սպասարկվել են 2 բժշկի և հերթափոխային մեկ բուժքրոջ կողմից/: «Արմավիր» ստորաբաժանումը համալրվել է նաև գիշերային հերթափոխ իրականացնող բուժանձնակազմը: Հ.Հունանյանը գտնվում է բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]