Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են կրթական ոլորտի 2021 թվականի արդյունքները

Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են կրթական ոլորտի 2021 թվականի 
արդյունքները

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2021 թվականին գործել  են 124 հանրակրթական դպրոցներ, որոնցից մարզային ենթակայության են 116, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության՝ 8 դպրոց։ Մարզում ներառական կրթություն են իրականացրել 124 դպրոց՝  220  աշակերտով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Սեւանի N3 հիմնական դպրոցում գործել է ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան` 37 աշակերտով: 2021-2022 ուսումնական տարում մարզի Գեղարքունիք եւ Վարսեր համայնքներում հիմնվել է 2 մանկապարտեզ: 2021 թվականին մարզում գործող 53 մանկապարտեզի 150 խմբում հաճախել են 3 779 երեխա եւ 49 նախակրթարանի 68 խմբում՝ 1 290 երեխա: 2021-2022 ուսումնական տարվա սկզբին աշակերտների թիվը մարզային ենթակայության դպրոցներում կազմել է  28 877, որը նախորդ ուստարվա համեմատ 698 աշակերտով ավելի է եղել: 2021-2022 ուստարում 1-ին դասարան են հաճախել 2 899 աշակերտ, որը նախորդ    ուստարվա համեմատ պակաս է 110 աշակերտով: Առաջին դասարան չի կոմպլեկտավորվել Տրետուք բնակավայրի դպրոցում: 2020-2021 ուսումնական  տարվա  ավարտին 9-րդ դասարանում սովորել է 2 374 աշակերտ, հիմնական կրթության վկայականներ է տրվել 2 359 աշակերտի, որոնցից 156 աշակերտի տրվել են գերազանցության նմուշի վկայականներ, իսկ 2 203-ին` սովորական նմուշի վկայականներ:

2020-2021 ուսումնական  տարվա  ավարտին  12-րդ դասարանում սովորել են 1 298 աշակերտ: Պետական ավարտական քննությունների արդյունքում՝ 12-րդ դասարան  ավարտել  եւ միջնակարգ կրթության ատեստատ են ստացել 1 295 աշակերտ, որոնցից 1-ն արժանացել է «Գերազանցության մեդալի»:

Ընդհանուր թվաքանակի մեջ 2021 թվականին մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը կազմել է 1 705 աշակերտ, որոնցից ԲՈՒՀ-եր են ընդունվել 599 աշակերտ:

2021 թվականին ատեստավորման միջոցով որակավորման 1-ին աստիճանի տարակարգ են ստացել 15 ուսուցիչ, իսկ 2-րդ աստիճանի՝ 2 ուսուցիչ: Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից ատեստավորվել են 590 ուսուցիչ: 2021 թվականի ընթացքում «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 419 ուսուցիչ: «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրով» ատեստավորվել են  28 ուսուցիչ:

 Առաջացած մանկավարժական թափուր տեղերը համալրվել են մրցութային կարգով, եւ 60 դպրոցում անցկացված մրցույթների արդյունքում նշանակվել է 103 ուսուցիչ:

«Դասավանդի՛ր, Հայաստան»  կրթական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում  2021-2022 ուսումնական տարում մարզ է  գործուղվել 7 ուսուցիչ:

Կորոնավիրուսի դեմ մարզի դպրոցների պատվաստված աշխատակիցների թիվը 2021 թվականի դեկտեմբեր ամսին կազմել է  95.94 տոկոս։

ՀՀ  Գեղարքունիքի մարզային ենթակայության 17 դպրոցների 24 դասասենյակներ անվանակոչվել են Արցախյան պատերազմի 33 հերոսների  անուններով: 2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Արցախից Գեղարքունիքի մարզի կրթական գործընթացում ներգրավվել է 212 աշակերտ։

Մարզի հանրակրթական դպրոցներում, մշակութային օջախներում կազմակերպվել են Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մեծարման ցերեկույթներ, հանդիպումներ նրանց հարազատների հետ:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզի 113 դպրոցում իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որտեղ ընդգրկված է մարզային ենթակայության 111 և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 2 դպրոց (Ծաղկունքի բաց դպրոց և Վարդենիկի կրթահամալիր): Ծրագրում ընդգրկված է շուրջ 11 177 երեխա, որոնցից 1 087-ը նախակրթարանների սաներ են:

Գեղարքունիքի մարզային ենթակայության 67 պետական ուսումնական հաստատություններում իրականացվել են ճաշարանների հիմնանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում արդեն 40 դպրոցներ ունեն ժամանակակից ստանդարտներին համապատասխան ճաշարաններ, իսկ 24-ի վերանորոգումը կավարտվի առաջիկայում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]