Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

Ռուսաստանում COVID-19-ով ախտահարման 67 հազար 809 նոր դեպք են հայտնաբերել անցած օրվա ընթացքում

Ռուսաստանում COVID-19-ով ախտահարման 67 հազար 809 նոր դեպք են հայտնաբերել անցած օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը կազմել Է 67 հազար 809:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 25-ին: Սա 2700-ով ավելի Է, քան հաղորդվել Էր մեկ օր առաջ:

«Հունվարի 25-ի դրությամբ ՌԴ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսիային ախտահարման 67 հազար 809 նոր դեպք, 681 հիվանդ մահացել Է»,-ասվում Է շտաբի հաղորդագրության մեջ:

Շտաբի տվյալների համաձայն, օմիկրոն շտամի տարածումը գրանցվում Է արդեն երկրի 68 տարածաշրջաններում, նախորդ օրը՝ հունվարի 24-ին, հաղորդվել Է 64 տարածաշրջանների մասին, որտեղ հայտնաբերվել Է COVID-19-ի այս տարատեսակը: Անցած օրվա ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսով հոսպիտալացվել Է 12 հազար 837 մարդ, հոսպիտալացվածների թիվը նախորդ օրվա համեմատությամբ ավելացել Է 115 տոկոսով:

«Հոսպիտալացման ավելացում տեղի Է ունեցել 79 տարածաշրջաններում: Հոսպիտալացումների թվաքանակի նվազում Է դիտվել Ռուսաստանի Դաշնության 5 սուբյեկտներում»,-հաղորդել են օպերատիվ շտաբում: Մեկ օրում ապաքինվել Է 26 հազար 404 մարդ կամ 21,6 տոկոսով ավելի՝ հունվարի 24-ին համեմատությամբ: Միեւնույն ժամանակ մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելի քան մեկ շաբաթ մնում Է մոտավորապես նույն մակարդակի վրա եւ չի գերազանցում 700-ը:

Այդ ցուցանիշը մնում Է 2021 թվականի հունիսի վերջի-հուլիսի սկզբի մակարդակի վրա: Ընդամենը Ռուսաստանում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է կորոնավիրուսային ախտահարման 11 միլիոն 241 հազար 109 դեպք, 327 հազար 448 մահ եւ ապաքինվել Է 10 միլիոն 71 հազար 740 քաղաքացի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]