Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել

Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 25-ին ԷլեկտրաԷներգիայի մատուցման ընդհատումներ են սկսվել Ղազախստանի խոշորագոյն քաղաք Ալմաթիում եւ Ալմաթիի մարզում: Այդ մասին հաղորդել Է zakon.kz նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալմաթիի վարչակազմի տեղեկատվությամբ՝ անջատումը տեղի Է ունեցել Ղազախստանի «Կեգոկ» Էլեկտրացանցերի կառավարման ընկերության գծով:

«Ցանցում ընկել Է լարումը, ենթակայաններում գործել են ավտոմատ բեռնաթափման համակարգերը: Սկսվել են վերամիացման աշխատանքները»,- պարզաբանել են քաղաքի իշխանությունները: Իր հերթին Ղրղզստանից ՏԱՍՍ-ը հաղորդում Է, որ Բիշքեկի մեծ մասը հոսանքազերծված Է, նաեւ Էլեկտրականությունը բացակայում Է մեծությամբ երկրորդ Օշ քաղաքում եւ մի քանի այլ քաղաքներում: Բիշքեկում անջատված Է ջեռուցումը, որոշ շրջաններում ջուր չկա: Պատահարի պատճառները պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանել:

Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, Բիշքեկում դադարել են աշխատել բանկոմատները, խանութներում անկանխիկ վճարման տերմինալները: Նաեւ ինտերնետի բացակայության պատճառով բանկերը դադարեցրել են գործառնությունները: Ուզբեկստանի Էներգետիկայի նախարարությունը նույնպես հայտնել Է ԷլեկտրաԷներգիայի անջատման մասին երկրի մի քանի շրջաններում:

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, երկրի մի մասը հոսանքազերծված Է մնացել Ղազախստանում եւ Ղրղզստանում Էլեկտրականության անջատման պատճառով, քանի որ երեք երկրները միացված են միասնական Էլեկտրացանցին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]