1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պեկինի Օլիմպիական խաղերի ավանն ընդունել է առաջին հյուրերին  

Պեկինի Օլիմպիական խաղերի ավանն ընդունել է առաջին հյուրերին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ավանը գործում է և արդեն ընդունել առաջին հյուրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Ընդհանուր առմամբ, ծառայության է հատկացված  20 բնակելի շենք։ Օլիմպիական գյուղն ունի ֆիթնես կենտրոններ, փոստային բաժանմունքներ, բանկեր, ճաշարաններ (մոտ 600 ճաշացանկով), ժամանցի վայրեր, խանութներ և, իհարկե, բժշկական կենտրոններ։ Ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա հունվարի 27-ին: Չինաստան են արդեն ժամանել Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ։ 

Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից: Դահուկավազքում կմրցեն Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, իսկ լեռնադահուկում` Հարություն Հարությունյանը: Հայաստանից Պեկինում կլինի նաև Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]