Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Ռաֆայել Նադալը 4 ժամից ավելի ձգված մրցախաղից հետո Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է  

Ռաֆայել Նադալը 4 ժամից ավելի ձգված մրցախաղից հետո Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում 
է

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալը մրցեց Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովի հետ: 4 ժամից ավելի ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 5 սեթերից հետո` 3:6, 4:6, 6:4, 6:3, 3:6 հաշվով:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]