1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բայդենը Fox News-ի լրագրողին վիրավորել է գնաճի մասին հարցի համար

Բայդենը Fox News-ի լրագրողին վիրավորել է գնաճի մասին հարցի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն, ըստ երեւույթին, չիմանալով, որ իր միկրոֆոնը միացված Է եղել, Fox News հեռուստաալիքի թղթակցին «շան որդի» Է անվանել այն բանից հետո, երբ նա փորձել Է իրեն հարց տալ գնաճի մասին:

Միջադեպը հայտնվել Է Սպիտակ տանն իր տնտեսական խորհրդականների հետ պետության ղեկավարի հանդիպման հեռարձակման մեջ, որը վարել են Միացյալ Նահանգների նորությունների հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպումից առաջ լրագրողներն սկսել են Բայդենին հարցնել Ուկրաինայի շուրջ իրադրության մասին: Նախագահը գանգատվել Է, որ իրեն հարցնում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասին, այլ ոչ թե երկրում գների նվազման մասին, որն ինքը մտադրվել Էր քննարկել օգնականների հետ:

Այդ ժամանակ Fox News-ի թղթակից Փիտեր Դուսին ԱՄՆ-ի ղեկավարին հարցրել Է. «Դուք կպատասխանե՞ք արդյոք գնաճի մասին հարցերին: Դուք կարծու՞մ եք արդյոք, որ գնաճը քաղաքական պատասխանատվություն Է միջանկյալ ընտրություններում (Կոնգրեսի ընտրություններում, որոնք պետք Է կայանան այս տարվա վերջին – ծանոթ. խմբ.): Դրանից հետո լրագրողներին սկսել են դուրս հանել շենքից խորհրդակցություն անցկացնելու համար:

«Դա մեծ արժեք Է: Ավելի շատ գնաճ: Ի՜նչ տխմար շան որդի Է»,- հեգնանքով պատասխանել Է Բայդենը, երբ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները հեռանում Էին սրահից, համարելով, հավանաբար, թե իր միկրոֆոնն անջատված Է: Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել միջադեպը: Ինչպես ավելի ուշ հաղորդել Է հեռուստաալիքը, Բայդենն անձամբ զանգահարել Է Դուսիին, ստեղծված իրավիճակը հարթելու համար: Թղթակցի հետ զրույցի ընթացքում նա ասել Է, որ իր դիտողությունը «որեԷ անձական բան չի եղել», եւ լրագրողին կոչ Է արել շարունակելու առաջադրել հարցեր, որոնք տարբերվում են իր գործընկերների տված հարցերից:

Դուսին Fox News հեռուստաալիքից, որը ժողովրդականություն Է վայելում պահպանողական հայացքների կողմնակիցների շրջանում, հաճախ սուր հարցեր Է ուղղում դեմոկրատ նախագահին եւ նրա մամուլի քարտուղար Ջեն Փսակիին: Անցյալ տարի ԱՄՆ-ում գնաճը հասել Է ռեկորդային մեծությունների գրեթե 40 տարվա ընթարքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]