1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սևանում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ

Սևանում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի և փակ 
ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 25-ի առավոտվա դրությամբ Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արագածի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Ախուրյանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Կոտայքի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սևանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ձյուն է տեղում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]