Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

ՀՀ վարչապետը խոսեց դիվանագիտական ծառայության ոլորտում բարեփոխումների մասին

ՀՀ վարչապետը խոսեց դիվանագիտական ծառայության ոլորտում բարեփոխումների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիվանագիտական ծառայությունը շատ լուրջ փոփոխությունների ու բարեփոխումների է ենթարկվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարբեր երկրներում որպես դեսպան դիվանագիտական փորձ չունեցող մարդկանց նշանակելու պրակտիկային:

«Մենք եկել և վստահության մանդատ ենք տվել դիվանագիտական ծառայությանը: Արդյունքում ստացել ենք մի իրավիճակ, երբ մեր հարգարժան դիվանագետները վարչապետի, Անվտանգության խորհրդի այլ անդամների մասնակցությամբ խորհրդակցության են մասնակցում, քննարկվում է հարց երկրի անվտանգության հետ կապված, հետո ասում են՝ թեմայից տեղյակ չենք: Իրադրություն ունենք, երբ մարդը, ով ուղարկել է ինձ նախագիծ, հետո հայտարարություն է անում, թե տեղյակ չէ դրանից: Մենք ասել ենք, որ հնարավորություն պետք է տանք, որ դիվանագիտական ծառայությունը առավելագույնս ապաքաղաքական ու ինստիտուցիոնալ լինի: Այդ նույն մարդիկ գնում են, գաղտնի ընդդիմության հանրահավաքներին են մասնակցում, բոյկոտի են ենթարկում ու կաթվածահար են անում արտաքին գործերի նախարարությունը: Սա պետք է անարձագա՞նք մնար: Իհարկե ոչ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ թավշե մանդատը փոխարինելու են պողպատե մանդատով:

«Իհարկե, շատ լուրջ փոփոխությունների ու բարեփոխումների առաջ է մեր դիվանագիտական ծառայությունը, և նման նշանակումներ էլի են լինելու: Մյուս կողմից, մենք ավելի շատ երիտասարդ, նոր ուժերի ենք բերելու դիվանագիտական ծառայություն»,- հայտարարեց նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]