Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը

Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի 
պատվաստումը հաստատող QR կոդը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետից և նրա ընտանիքի անդամներից  հունվարի 23-ին Դիլիջանի ճանապարհին գտնվող սրճարան մուտք գործելիս պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ասեմ, որ շատ հաճելի էր, որ պահանջել են: Առավել ևս հաճելի էր, որ մենք մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ նման կարգավորում կա, բոլորս ունեցել ենք համապատասխան QR կոդը: Դա ամենևին բարդություն չներկայացրեց: Ընդ որում` երբ մտանք սրճարան՝ սուրճ խմելու, շատ մարդիկ կային սրճարանում, բոլորից էլ ստուգել էին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում օմիկրոն շտամի առկայության պարագայում կորոնավիրուսի թվերն էականորեն աճելու են: «Մենք պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել հանրային առողջությունը, այդ թվում և տնտեսվարողներին պաշտպանելու համար»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ինքը և ընտանիքի անդամները, բացառությամբ փոքրերի, պատվաստված են՝ հավելելով, որ ինքն ընդունել է նաև երրորդ դեղաչափը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]