Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը համոզված է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ ձևով զարգանում են

ՀՀ վարչապետը համոզված է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ ձևով 
զարգանում են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ ձևով զարգանում են և ինչպես եղել են, այնպես էլ շարունակվում են մնալ ռազմավարական և դաշնակցային, որոնք շատ կարևոր տնտեսական կոմպոնենտով են ամրապնդված՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի և ՌԴ մասնակցությամբ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման այդ դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև ավելի արդյունավետ կդառնա»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Ռուսաստանի հայության դերակատարումը հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման գործում, Փաշինյանը պատասխանեց, որ հայ համայնքը կարող է օգնել Հայաստանում ներդրումներ անելով, շատ կարևոր է նաև, որ հայ համայնքը իսկապես ցանկանա, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները զարգանան, այլ ոչ թե որոշ շրջանակներ իրենց նեղ շահերից ելնելով ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերութուններում խնդիրներ առաջանան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]