Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

Փաշինյանն Ուկրաինայի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է համարում

Փաշինյանն Ուկրաինայի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, բնականաբար, հուզում է Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարված է: Եթե հետևում ենք միջազգային լրատվությանն, տպավորություն է, որ այդ լարվածությունն օր օրի մեծանում է, և իրավիճակը պայթյունավտանգ է: Բնականաբար, դա մեզ հուզում է: Այդ պատճառով մենք մեր մտահոգությունները կիսում ենք մեր միջազգային գործընկերների, ՀԱՊԿ-ի, նաև Արևմտյան գործընկերների հետ: Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որ իրավիճակն Ուկրաինայում վերահսկողությունից դուրս չգա: Հասկանալի է, որ մենք շատ մեծ լծակներ այդ առումով չունենք, բայց ցանկացած իրավիճակում առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերին համապատասխան»,- հայտարարեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ իրավիճակի լարումը ռազմական բախման չի վերածվի:

Վերլուծելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և այդ իրադարձությունների համատեքստում դնենք նաև մեզ հետ տեղի ունեցածը՝ նա նշեց. «Կարող ենք արձանագրել 2013-2014 թվականից աշխարհաքաղաքական տեկտոնիկ գործընթացներ են սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս, և այդ աշխարհաքաղաքական տեկտոնիկան է, որ ազդել է նաև մեր տարածաշրջանում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ առկա իրադրության վրա»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]