Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն Մարիամ Մկրտչյանը ոգևորիչ է համարում 2022 թ-ի չեմպիոնությունը

Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն Մարիամ Մկրտչյանը ոգևորիչ է համարում 2022 թ-ի 
չեմպիոնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն 17-ամյա Մարիամ Մկրտչյանը շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, իսկ խաղը սովորել է դպրոցում` «Շախմատը դպրոցում» առարկայի շնորհիվ:

«Հայաստանի առաջնությունն ընդհանուր առմամբ ինձ համար հաջող էր, թեպետ առաջին երկու տուրերից հետո նախավերջինն էին, սակայն կարողացավ դառնալ չեմպիոն: Սա իմ առաջին չեմպիոնությունն և բավականին ոգևորված եմ: Ցանկությունս առավել մեծ է ավելի ուժեղանալու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը: Վերջինս, խոսելով իր նախապատրաստական փուլի մասին` առանձնացրեց, որ լավ պատրաստված էր մրցաշարին:

«Իմ հաջողության գրավականը մայրիկիս և մարզիկների հետ ճիշտ աշխատանքի մեջ է: Նրանց շնորհիվ է, որ կարողանում եմ առաջ գնալ: Սխալս միշտ այն է լինում, որ նախամրցաշարային լարվածությունը միշտ բարձր է: Սակայն այս անգամ մրցաշարի միջնամասում լարվածություն գրեթե չկար»,-ասաց նա:

Մարիամ Մկրտչյանն, ով Հայաստանի առաջնությանը մասնակցում էր միայն 4-րդ անգամ, 9 հնարավորից  հավաքելով 7 միավոր` դարձավ երկրի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]