Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տավուշի բաժնի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

Տավուշի բաժնի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին հունվարի 22-ի կեսօրին դիմել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ և հայտնել էր, որ գիշերը հանգուցյալ քենակալի տնից, որն իրեն է վստահված, գողություն են արել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բաժնի օպերատիվ խումբը քննիչի և փորձագետի հետ մեկնեց Արծվաբերդ: Պարզվել է, որ պատշգամբի պատուհանը կոտրել ու մտել էին տուն, տարել սպասք ու տնտեսական ապրանքներ:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական միջոցառումների արդյունքում ահազանգից 30 րոպե անց կասկածանքով Տավուշի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ գողությունն արել է ինքը:

Հարուցվել է քրեական գործ: Գողոնն առգրավվել է, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը, բացի վերը նշվածից, նույն գյուղում երեք անգամ էլ է բնակարանային գողություն արել, մեկ անգամ էլ գողություն է արել նկուղից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տղամարդը ձերբակալվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են տարածքային քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]