Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շվեդիան առայժմ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. ԱԳ նախարար Անն Լինդե

Շվեդիան առայժմ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. ԱԳ նախարար Անն Լինդե

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան ներկայում մտադիր չԷ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել, բայց դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին հավաստում Է սեփական անվտանգության ապահովման գիծն ինքնուրույն ընտրելու իր իրավունքը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ հանդես գալով Բրյուսելում Եվրամիության երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների նիստի սկսվելուց առաջ: Հունվարի 24-ին Բրյուսելում նաեւ պետք Է տեղի ունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ:

«Ֆինլանդիայի պաշտոնակցի հետ միասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ մենք կներկայացնենք իրադրության մեր վերլուծությունը, մենք ավելի հանգամանորեն կխոսենք այն մասին, ինչը կարեւոր Է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի համար, օրինակ, այն մասին, որ ցանկացած իրադրության պայմաններում մենք պետք Է իրավունք ունենանք ընտրելու անվտանգության ապահովման մեր իրավունքը…Ներկայում մենք մտադրություն չունենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել… Ներկայում այդ հարցը չի քննարկվում»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]