Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրիպտոարժույթներով գործարքների ծավալով Թուրքիան գերազանցում է Մերձավոր Արևելքի մյուս երկրներին  

Կրիպտոարժույթներով գործարքների ծավալով Թուրքիան գերազանցում է Մերձավոր 
Արևելքի մյուս երկրներին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանական հեղինակավոր Financial Times-ը գրում է, որ լիրայի արժեզրկման ֆոնին Թուրքիայի քաղաքացիները սկսել են առավել մեծ թափով գնել կրիպտոարժույթներ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sozcu.com.tr-ն: 

Հղում անելով Chainalysis-ի կողմից կազմված զեկույցին, Financial Times-ը նշում է, որ Մերձավոր Արևելքի երկրներից կրիպտոարժույթներով գործարքների ամենամեծ ծավալը ներկայումս Թուրքիայում է: 

Վերոնշյալ զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայի կրիպտոարժույթների շուկայում ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 1500%-ով, իսկ  CryptoCompare-ի տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարում Թուրքիայում բիթքոինով գործարքները գրանցել են 900 տոկոս աճ։ 

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում շատերն են դիմում կրիպտոարժույթների՝ իրենց խնայողությունները արժեզրկումից պաշտպանելու համար»,- ասվում է զեկույցում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]