Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ի կազմը համալրվում է բրազիլացի պաշտպանով  

«Արարատ-Արմենիա»-ի կազմը համալրվում է բրազիլացի պաշտպանով
 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 24-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեյրան:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։

Պերեյրան հանդես է եկել նաև բրազիլական Սերիա Ա-ն ներկայացնող «Կուրիտիբա» և Սերիա Բ-ն ներկայացնող «Գուարանի» ֆուտբոլային ակումբներում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն  6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կվերսկսվի փետրվարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]