1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պլանավորված Է մայիսի 27-ին

 Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պլանավորված Է մայիսի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը պլանավորված Է 2022 թվականի մայիսի 27-ին: Այդ նույն օրը պլանավորվում Է անցկացնել Եվրասիական տնտեսական համաժողով՝ նվիրված նիստին:

Ճեպազույցում այդ մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը «Խորհրդի անդամները քննարկել են Ղրղզստանի Հանապետության առաջարկությունը 2022 թվականին Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման թեմատիկայի եւ ժամկտեների մասին:

Համաժողովն անցացվում Է ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահող պետությունում: Միջոցառումը նվիրված կլինի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որը պլանավորված Է 2022 թվականի մայիսի 27-ին Բիշքեկում անմիջակա ձեւաչափով»,- ասել Է նա: Համաժողովի անցկացման նպատակը ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսական համագործակցության, միության ընկերությունների միջեւ կոոպերացիոն կապերի հետագա զարգացումն Է, մասնակից երկրների արտահանական ներուժի բացահայտումը:

«Համաժողովը կողմնորոշված Է անդամ պետությունների առաջին դեմքերի, խոշոր, միջին եւ փոքր գործարարության, պետական իշխանության մարմինների ղեկավարների, ինչպես նաեւ երրորդ երկրների կառավարությունների ղեկավարների եւ անդամների, միջազգային, գիտական եւ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությանը, որոնք շահագրգռված են ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության զարգացման խնդրով»,- հավելել Է Մալկինան: ԵԱՏՀ-ի խորհուրդը նաեւ հավանություն Է տվել հանձնաժողովի տնտեսական բոկի նախաձեռնությանը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ԵԱՏՄ-ի պետությունների լավագույն ապրանքների ցուցահանդեսների անցկացման հնարավորության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]