Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև սփյուռքում. Օհանյան

Նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն ՀՀ-ում, 
այլ նաև սփյուռքում. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը, և Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով, սակայն նա իր պարտականությունները չի կատարել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը նախագահի ինստիտուտի շուրջ կարող էր զսպող մեխանիզմ ձևավորել, որի արդյունքում թույլ չէին տրվի սխալներ, օրինակ՝ կադրային քաղաքականության և օրենսդրության հետ կապված։

«Նրա հրաժարականը թույլ է տալիս նաև ասելու, որ և´ ներքաղաքական, և´ նաև արտաքին քաղաքական լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են Հայաստանի Հանրապետությանը, և ինքը խուսափում է այդ ամենից»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը վերջին շրջանում նախագահի կողմից չի տեսել որևիցե գործունեություն, որը կամրապնդեր պետականությունը և կապահովեր պետության անվտանգությունը։

«Կարծում եմ, այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում, նաև Հայաստանի Հանրապետության նախագահի անգործունեության և նրա լուռ համաձայնության հետևանք են»,- նշեց Օհանյանը։

Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ Հանրապետության նախագահ պետք է ընտրվի այն մարդը, որը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում։

«Երբ գործընթացը սկսվի և ընթացք ստանա, մենք կքննարկենք և հայտարարություն կանենք»,- եզրափակեց Օհանյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]