Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Երևանի Տիչինայի փողոցում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան

Երևանի Տիչինայի փողոցում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Տիչինայի փողոցում հրդեհի բռնկմամբ պայթյունը հունվարի 23-ի ժամը 10։48-ին տեղի է ունեցել տներից (200 քմ) մեկում, որտեղ այրվել են նախասրահը (30 քմ)՝ գույքով, տանիքի կառուցատարրերը՝ 50 քմ, վնասվել լոգասենյակի և խոհանոցի դռները, առաստաղը։ Ջերմահարվել են նաև հարակից տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։ Տուժածներ չկան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, որի համաձայն՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։20-ին։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում բնակիչներին տրամադրել է հոգեբանական աջակցություն։

ՀՀ ԱԻՆ-ն ավելի վաղ հայտնել էր. «Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]