1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջները մարել են Երևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոնը հունվարի 22-ին, ժամը 21։46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22։27-ին, մարվել՝ 23։42-ին։ Այրվել է տանիքի մոտ 80 քմ հատվածը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]