Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ ահաբեկչության, սպանությունների և այլ փաստերով

Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ ահաբեկչության, սպանությունների և 
այլ փաստերով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված տեղեկությունը հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը:

«Սպուտնիկ Ղազախստան»-ը նշում է, որ քրեական գործերը հարուցվել են ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, խուլիգանության, պետական մարմինների շինությունների վրա հարձակումների փաստերով:

Մինչ այդ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համատեղ խորհրդակցություն էր անցկացրել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ:

ՀԱՊԿ անդամ Ղազախստանի մի շարք բնակավայրերում տարվա սկզբին՝ հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք հետագայում վերաճեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Տեղի ունեցած անկարգություններից հետո իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդ են ձերբակալել Ղազախստանում:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]