Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության

Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի 
հետ երկխոսության

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:

Դիվանագետի խոսքով՝ Զելենսկին «նաև պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ ցանկացած պահի», սակայն Մոսկվան «մերժում է» Կիևի մեկնած ձեռքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման համար նախապատրաստություն չի արվում, կա միայն Ուկրաինային սպառազինություն մղելը և Կիևի կողմից մինսկյան համաձայնությունները չկատարելը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]