Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտակ Բեգլարյանն Արցախի զարգացմանը միտված ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ

Արտակ Բեգլարյանն Արցախի զարգացմանը միտված ծրագրեր է քննարկել «Ջենեսիս 
Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու խոսել հետագա նախաձեռնությունների մասին, որոնք նպատակ ունեն ծառայել Արցախի զարգացմանը՝ մտավոր ներուժի համախմբմամբ ու զարգացմամբ, տնտեսական կյանքի աշխուժացմամբ և այլ ուղղություններով:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Արցախի կառավարության և  «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն/հիմնադրամի միջև համագործակցության շուրջ: Նախանշվել են որոշ նոր ծրագրեր, որոնք նպատակաուղղված են և՛ պատերազմի հետևանքների վերացմանը, և՛ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]