Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի ավելի քան 11 հազար նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի ավելի քան 11 հազար նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 39 նոր դեպք, առողջացել է 5199, մահացել 42 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agenda.ge-ն:

Վրաստանում վիրուսի փաստացի դեպքերի թիվն այս պահին 69 հազար 161 է:

Երկրում վերջին 24 ժամում իրականացվել է 63 հազար 875 թեստավորում, որից 38 հազար 686-ը՝ ռապիդ:

Վրաստանում 2020-ի փետրվարի 26-ից սկսած գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր առմամբ 1 մլն 40 հազար 461 դեպք, որից 956 հազար 627-ն առողջացել է, 14 հազար 673-ը մահացել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]