Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում
12:24, 22 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հրետանավորները հրաձգության վարժանքներ են իրականացրել Դոնբասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնել է Միացյալ ուժերի օպերացիայի շտաբի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ստուգվել է հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը:
«Հրետանավորները հաջողությամբ են լուծել իրենց առաջ դրված խնդիրները՝ ոչնչացրել են հակառակորդի պայմանական տեխնիկան և անձնակազմը, ինչպես նաև ուղղաթիռները թռիչքուղիների վրա»,-ասվում է հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում