Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Դավոսում մայիսի 22-ից 26-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա նիստը

Դավոսում մայիսի 22-ից 26-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական 
համաժողովի ամենամյա նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում մայիսի 22-ից 26-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա նիստը ` երկու տարվա ընդմիջումից հետո, որը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է այս մասին հայտնում է ՀՏՀ-ի մամուլի ծառայությունը:

Օրակարգը կներառի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են CODID-19 համավարակից հետո վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, աշխատանքի ոլորտում լավագույն պայմանների ստեղծումը և չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների օգտագործումը:

«Վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր առցանց հանդիպումներից հետո քաղաքականության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջնորդները պետք է վերջապես նորից անձամբ ներկայանան: Մենք պետք է վստահության մթնոլորտ ստեղծենք, որն իրապես անհրաժեշտ է համատեղ գործողությունների արագացման և բազմաթիվ խնդիրների լուծման համար, որոնց մենք բախվում ենք»,-մամուլի ծառայության միջոցով հայտարարել է ՀՏՀ-ի հիմնադիր և ղեկավար Կլաուս Շվաբը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]