Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

«Ռոսատոմ»-ը և ՀԱԷԿ-ը ՀՀ-ում ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի ուսումնասիրման հուշագիր են ստոարգրել

«Ռոսատոմ»-ը և ՀԱԷԿ-ը ՀՀ-ում ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի 
ուսումնասիրման հուշագիր են ստոարգրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում հունվարի 20-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հուշագրի ստորագրմանը նախորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հանդիպումը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]