Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 342,5 միլիոնը

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 342,5 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 342 միլիոն 596 հազար 24: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 574 հազար 351 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 69 միլիոն 308 հազար 600 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 860 հազար 248-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 38 միլիոն 566 հազար 27-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 488 հազար 396 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 23 միլիոն 595 հազար 178 հիվանդացած, նրանցից մահացել Է 622 հազար 476 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 717,6: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2646, Հնդկաստանում՝ 349, Բրազիլիայում՝ 2895 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]