Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռաֆայել Նադալը Australian Open-ից դուրս թողեց Կարեն Խաչանովին

Ռաֆայել Նադալը Australian Open-ից դուրս թողեց Կարեն Խաչանովին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս թողեց հայկական արմատներ ունեցող Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն էր: 2 ժամ 52 րոպե ձգված մրցախաղից հետո Նադալն առավելության հասավ 4 սեթերից հետո` 3:6, 2:6, 6:3, 1:6 հաշվով:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]