1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սաուդյան Արաբիան ողջունում է ՀՀ-ին. «Dubai Expo 2020»-ի շրջանակում երկու երկրները հանդես են եկել մշակութային ծրագրով

Սաուդյան Արաբիան ողջունում է ՀՀ-ին. «Dubai Expo 2020»-ի շրջանակում երկու 
երկրները հանդես են եկել մշակութային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ողջունում է Հայաստանին. հայերեն, անգլերեն ու արաբերեն լեզուներով այս գրառմամբ «Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսի այցելուներին դիմավորել են Սաուդյան Արաբիայի տաղավարում: «Dubai Expo 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ հանդես են եկել համատեղ մշակութային ծրագրով: Համատեղ համերգային ծրագրով հանդես գալու առաջարկը եղել է Հայաստանի տաղավարի կողմից: Համերգն անցկացվել է Սաուդյան Արաբիայի տաղավարում, որն ամենամեծն է ու ամենաշատ այցելությունն է ապահովում «Dubai Expo 2020»-ի շրջանակում:

«Dubai Expo 2020»-ում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ համատեղ համերգային ծրագրող հանդես գալու Հայաստանի տաղավարի ղեկավարության առաջարկը մեծ ուրախությամբ է ընդունվել Սաուդյան Արաբայի տաղավարում:

«Նախ ես կցանկանայի նշել, որ մեր երկու պետությունների համար բացվում է նոր էջ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ տարի հոկտեմբերին աշխատանքային այցով եղել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: Եվ ահա, «Dubai Expo 2020»  հարթակը հիանալի հնարավորություն է ցույց տալու մեր երկրների միջև կապը՝ օգտագործելով երկու ժողովուրդների մշակութային ներուժը»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:

Երկու երկրների համատեղ համերգային ծրագրում Հայաստանից ելույթ է ունեցել կոմպոզիտոր Միհրան Գուրունիանը՝ Գուրումիրան, «Շուշիկի Բենդ»-ի վոկալիստների հետ, իսկ Սաուդիան Արաբիայից հանդես է եկել «Saudi Folk Group»-ը:

«Մեր երաժշտական ավանդույթներն ունեն հարուստ արմատներ, որոնք ծառայում են որպես ոգեշնչման աղբյուր: Հատկապես կարևոր էր նաև ցույց տալ, թե ինչպես է երաժշտությունը միավորում մեզ բոլորիս։ Ի վերջո, մենք ցանկանում էինք աջակցել «Dubai Expo 2020»-ի հիմնական գաղափարին՝ մտքերի միավորում, ապագայի ստեղծում»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:

Լիլիթ Հակոբյանն ընդգծեց, որ համերգը մեծ ուշադրության է արժանացել «Dubai Expo 2020» ցուցահանդեսի այցելուների կողմից:

2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկել է «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է 192 երկիր, այդ թվում Հայաստանը: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի օրը նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:

Աննա Գզիրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]