Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նյու Դելիում օդի աղտոտման մակարդակը վեց անգամ գերազանցել է նորման

Նյու Դելիում օդի աղտոտման մակարդակը վեց անգամ գերազանցել է նորման

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում (ներառում Է Նյու Դելին) հունվարի 21-ին օդի աղտոտման աստիճանը վեց անգամ գերազանցել Է անվտանգ մակարդակը: Ինչպես հաղորդել Է քաղաքի օդերեւութաբանական դեպարտամենտը, մայրաքաղաքում օդի որակի ինդեքսը կազմել Է 372՝ 0-ից մինչեւ 52 նորմայի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մակարդակը գնահատվում Է որպես «վատ», այն չորրորդն Է աղտոտման վեց հնարավոր աստիճանավորումներից: Օկրուգում մթնոլորտի այդ վիճակի պատճառ են դարձել թանձր մառախուղը, ծխամշուշը եւ անքամի եղանակը:

Գերատեսչությունը բնակիչներին խորհուրդ Է տվել խուսափել բաց օդում ցանկացած ծանրաբեռնվածություններից:

Քաղաքացիները գանգատվում են հեւոցից եւ աչքերի քորից, կտրուկ աճել Է բժշկական հիմնարկներ դիմողների թիվը: Հնդկաստանցի գիտնականները կարծում են, որ այդ օդի շնչումը հավասարազոր Է օրական 50 սիգարետ ծխելուն:

Պաշտոնական տվյալների համաձայն օդի վատ որակը եւ թունավոր ծխամշուշը Հնդկաստանի հյուսիսում տարեկան առնվազն մեկ միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]