Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում կատարվել է նոր նշանակում

Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում կատարվել է նոր նշանակում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության  առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանը 2022 թվականի հունվարի 21-ին  նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության բաժնի պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն

Կենսագրություն

Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Աշտարակ քաղաքում:

2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2009-2013 թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

2014-2015 թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ

2015-2016 թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ

2016-2019 թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ

III-IX.2019 թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ

2019-2021 թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված  հանցագործությունների գործերով վարչության դատախազ

2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

2022թ. հունվարի 21-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

 Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am