Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Գեղամ Մանուկյանը լրագրողների հասցեին հնչած արտահայտությունների համար դիմելու է միջազգային կառույցներին

Գեղամ Մանուկյանը լրագրողների հասցեին հնչած արտահայտությունների համար 
դիմելու է միջազգային կառույցներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձավ վերջին շրջանում լրագրողների հասցեին հնչող տարբեր արտահայտություններին և խոսեց դրանց բացասական միտումների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գեղամ Մանուկյանը դա որակեց «տեռոր լրագրողների նկատմամբ»։

«Ազգային ժողովի ամբիոնից ամենավերջին բառերն են ասում։ Սրա դեմը չառնելու դեպքում, ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն ձևի ձեր խմբագրություններն են շրջափակելու։ Օրինակներ կան՝ մեկ-երկու անհանգստացնող հայտարարությունից բացի, որևէ քայլի չեք դիմել։ Շարունակում եք օթյակում նստել, շարունակում եք խմբագրություններում լինել, բայց կտրուկ գործողությունների չեք դիմում։ Այսպես անհնար է շարունակել»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հիշեցրեց՝ երեկ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունները որոշ լրագրողների վերաբերյալ։

«Որպես Ազգային ժողովի պատգամավոր դիմելու եմ միջազգային կառույցներին։ Սա վտանգավոր ընթացք է մեր երկրում, նաև քաղաքական մեծամասնությանն եմ դիմում՝ հիշեք, վաղը կարող է իշխանություն չլինեք, վաղը իշխանության չլինելով դուք էլ կարող է պաշտպանության կարիքը ունենաք։ Հանուն բոլորի մի թույլ տվեք այդ տեռորը»,- ընդգծեց Մանուկյանը։

Պատգմավորը կոչ է անում լրագրողներին ըմբոստանալ դրա դեմ, հակառակ դեպքում շատ ավելի վատ է լինելու։

Նա հավելեց, որ այդ հարցով դիմելու է միջազգային կառույցներին: 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով որոշ լրագրողների մասնագիտական գործունեությանը, նշել էր, որ ամենօրյա ատելության քարոզ է՝ գումարի դիմաց։

«Շատերը չեն կարողացել տարբերակել եւ գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երեւան, որովհետեւ անբարոյական են․․․վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»,- իր ելույթում ասել է Ալեքսանյանը։









youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]