Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսաստանը եւ ՉԺՀ-ն ցանկանում են լցնել քաղաքական վակուումը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Ռուսաստանը եւ ՉԺՀ-ն ցանկանում են լցնել քաղաքական վակուումը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանը ձգտում են լցնել ձեւավորված քաղաքական վակուումը, ինչպես երբեք սերտորեն համագործակցում են: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը եւ Չինաստանը հայտնաբերել են գաղափարական վակուում եւ ձգտում են այն լցնել»,-Թրասը հայտարարել Է Ավստրալիայի Լոուիի համալսարանում հանդես գալու ժամանակ: Նա հավելել Է, որ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն, վերջին 70 տարում Ռուսաստանը եւ Չինաստանը այսքան սերտ եւ ամուր հարաբերություններ չեն ունեցել, ինչպես ունեն այսօր:

«Ռուսաստանը եւ Չինաստանը ավելի ու ավելի են համագործակցում, փորձում են գերիշխել Արեւմուտքում եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, անցկացնելով համատեղ զորավարժություններ, ինչպես նաեւ տիեզերական բնագավառում՝ ավելի սերտ փոխգործակցության ուղիով»,-նշել Է Թրասը:

Բրիտանիայի ԱԳ նախարարի կարծիքով, այժմ ավտորիտար ռեժիմները միավորվում են, հենց այդ պատճառով Էլ «Բելառուսի, Հյուսիսային Կորեայի եւ Մյանմայի նման ռեժիմներն ամենամոտ դաշնակիցներ են գտնում Մոսկվայում եւ Պեկինում»:

Թրասը եւ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հունվարի 20-ին այցով ժամանել են Ավստրալիա՝ AUKUS-ի գործընկերության շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ տնտեսության, անվտանգության եւ տեխնոլոգիաների հարցերը քննարկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]