Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հնդկական օվկիանոսում սկսվել են Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ վարժանքները

Հնդկական օվկիանոսում սկսվել են Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում հունվարի 21-ին սկսվել են Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի «Ծվային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային վարժանքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում Է Mehr գործակալությունը:

Նշվում Է որ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) եւ Իրանի բանակի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները:

«Ծրագրի համաձայն՝ պլանավորված են զանազան մարտավարական մանյովրներ, ներառյալ այրվող նավի փրկում, զավթված նավի ազատում եւ հրաձգություն ծովային թիրախներին ցերեկ եւ գիշեր ժամանակ»,- հայտարարել Է «Ծովային անվտանգության գոտի» վարժանքների պաշտոնական ներկայացուցիչ ծովակալ Մոստաֆա Թաջոդինին:

Հունվարի 19-ին Խաղաղօվկիանսյան նավատորմի Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի երեք նավ Է ժամանել Իրանի Չաբահար նավահանգիստ՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զինավարժանքներին մասնակցելու համար: Նավերի ջոկատը Վլադիվոստոկից հեռավոր ռազմերթի Է դուրս եկել 2022 թվականն սկսվելուց մի քանի օր առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]