Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուբեն Հախվերդյանը երկրպագուների դատին է հանձնել «Աշնանային էլեգիա» երգի հոլովակը

Ռուբեն Հախվերդյանը երկրպագուների դատին է հանձնել «Աշնանային էլեգիա» երգի 
հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պոետ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, որի երգերը տարիներ շարունակ ջերմացնում են հեղինակային երգարվեստի երկրպագուների սրտերը, հրապարակել է «Աշնանային էլեգիա» ստեղծագործության տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակը, որի բեմադրող ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է, արդեն համացանցում է:

Ռուբեն Հախվերդյանը հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985 թ., Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]