Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1878 թ. հունվարի 21-ին ծնվել է Վահան Թեքեյանը՝ հայ բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործությունները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, ով բարձր պահեց ապագայի հավատը եւ իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։

-1967 թ. հունվարի 21-ին ծնվել է Արտաշես Մինասյանը՝ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։

-1989 թ. հունվարի 21-ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանը՝ հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015-ից՝ ավագը։

-1921 թ. հունվարի 21-ին Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները եւ դասերը, սահմանվեց մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի քաղաքացի։

-1506 թ. հունվարի 21-ին Հռոմի պապ Հուլիոս II-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան։

-1789 թ. հունվարի 21-ին մահացել է Փոլ Անրի Հոլբախը՝ ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (ծնվ.՝ 1723 թ.)։

-1854 թ. հունվարի 21-ին Ատլանտյան օվկիանոսում, իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի ենթարկվեց անգլիական «RMS Tayleur» նավը, ինչի հետեւանքով մահացավ 362 մարդ։

-1887 թ. հունվարի 21-ին ծնվել է Հակոբ Անտոնյանը՝ հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ:

-1938 թ. հունվարի 21-ին ծնվել է Ֆելիքս Դանիելյանը՝ հայ կենդանաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2002)։

-1938 թ. հունվարի 21-ին ծնվել է Գեւորգ Եղիազարյանը՝ հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1970), պրոֆեսոր (1971)։

-1950 թ. հունվարի 21-ին ծնվել է Վլադիմիր Եպիսկոպոսյանը՝ հայ դերասան։ ՌԴ վաստակավոր արտիստ (2002):

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]