Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զելենսկին դիմել է Բայդենին Ռուսաստանի մասին նրա խոսքերից հետո

Զելենսկին դիմել է Բայդենին Ռուսաստանի մասին նրա խոսքերից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի խոսքերը «ռուսական փոքր ագրեսիայի» մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ- Նովոստի»-ն:

Իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Ռուսաստանի փոքր ներխուժումն Ուկրաինա կարող է ավելի զուսպ արձագանք առաջացնել Վաշինգտոնի և դաշնակիցների կողմից, քան լայնամասշտաբը: Վերջին սցենարը, ինչպես այն ժամանակ սպառնացել էր Բայդենը, Ռուսաստանի համար «աղետի» կվերածվեր։

«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեծ պետություններին, որ չկան մանր ագրեսիաներ և չկան փոքր ժողովուրդներ: Ինչպես չեն լինում նաև աննշան զոհեր ու փոքր վիշտ հարազատների կորուստից», - գրել է Զելենսկին:

Իր հրապարակման վերջում Ուկրաինայի ղեկավարը ստորագրել է որպես «մեծ տերության նախագահ»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]