Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար Է կուտակվել

Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար Է կուտակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 50 բեռնատար ավտոմեքենա Է կանգնել մնացել Ռազմա-վրացական ճանապարհի ռուսաստանյան կողմում. ավտոմեքենաները գտնվում են Հյուսիսային Օսիայի Վերին Լարս մաքսային անցակետում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները: Նախորդ օրը երեկոյան Վրաստանի իշխանությունները ձյան ինտենսիվ տեղումների պատճառով սահմանել են բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության արգելք: Մասնավորապես արգելքը գործում Է կցանքով կամ կիսակցանքով ավտոմեքենաների համար միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի պատվածում:

«Հունվարի 20-ի առավոտվա դրությամբ Վերին Լարս մաքսային անցակետում գտնվում են 53 մեծաբեռնատար ավտոմեքենաներ»,-արտակարգ ծառայության ներկայացուցչի խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին գործակալությունը: Նա հավելել Է, որ վարորդների համար պատրաստվել Է սննդի եւ տաքանալու 12 ստացիոնար կետ: Հունվարի սկզբին 340 բեռնատար Էր կուտակվել Ռազմա-վրացական ճանապարհի ռուսաստանյան կողմում: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված՝ Ռազմա-վրացական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որ Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի- Վերին Լարս մաքսային անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]