1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Աֆղանստանում թալիբների օրոք գործազրկությունը սրընթաց կերպով աճում Է. ՄԱԿ-ի փորձագետներ

 Աֆղանստանում թալիբների օրոք գործազրկությունը սրընթաց կերպով աճում Է. ՄԱԿ-ի փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն) հայտարարում Է, որ Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսին «Թալիբան» ահաբեկչական շարժման իշխանության գալուց հետո ավելի քան կես միլիոն մարդ կորցրել Է աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խոսքը միայն երրորդ եռամսյակի վիճակագրության մասին Է:

ԱՄԿ-ի փորձագետները երկյուղ ունեն, որ ընթացիկ տարվա կեսերին այդ թիվը կարող Է կազմել 900 հազար»,-ասվում Է ՄԱԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ գործազրկության մակարդակի այսպիսի սրընթաց աճը կանանց զբաղվածության սահմանափակումներ մտցնելու եւ բազմաթիվ պետական ծառայողների հեռացնելու, ինչպես նաեւ ծանր տնտեսական ճգնաժամի հետեւանք Է: ԱՄԿ-ի փորձագետների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք աշխատանքի շուկայում աշխատաժամերի քանակի կորուստները, ապա 2021 թվականի երրորդ եռամսյակում դրանք կազմել են 13 տոկոս՝ առանց իշխանափոխության հիպոթետիկ սցենարի համեմատությամբ: «Ճգնաժամն առավել մեծ չափով վերաբերել Է կանանց:

Այսպես, նրանց զբաղվածության մակարդակը, որն առանց այդ Էլ չափազանց ցածր Է ըստ համաշխարհային ստանդարտների, անցյալ տարվա երրորդ եռամսյակում նվազել Է 16 տոկոսով: Մինչեւ 2022 թվականի կեսերը կանխատեսվում Է դրա մինչեւ 28 տոկոս անկում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Այս շաբաթ ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ մեծ անհանգստություն են հայտնել կանանց աշխատանքի իրավունքի խախտման առնչությամբ: Նրանց խոսքով՝ թալիբները կանանց արգելել են վերադառնալ իրենց աշխատատեղեր, ինչպես նաեւ հասարակական վայրեր այցելել առանց տղամարդկանց ուղեկցության: Երկրում լուծարվել Է կանանց գործերի նախարարությունը եւ վերցվել են Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի հարկաբաժինները, հաղորդել Է «Իներֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]