Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Էսկադրային ականակիրը ներխուժել Է Չինաստանի տարածքային ջրեր Հարավչինական ծովում

ԱՄՆ-ի Էսկադրային ականակիրը ներխուժել Է Չինաստանի տարածքային ջրեր Հարավչինական ծովում

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Էսկադրային ականակիրն անօրինականորեն մտել Է Չինաստանի տարածքային ջրերը Սիշա արխիպելագի (Պարասելյան կղզիներ) մերձակայքում: Ինչպես ասված Է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ)  մարտական հրամանատարության Հարավային գոտու պաշտոնական ներկայացուցիչ Տյան Ցզյունլիի՝ հունվարի 20-ին հրապարակված հայտարարության մեջ, Պեկինը Վաշինգտոնին կոչ Է արել անհապաղ դադարեցնելու նման սադրիչ գործողությունները Հարավչինական ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի 20-ին ամերիկյան Benfold Էսկադրային հրթիռակիրն առանց Չինաստանի կառավարության համապատասխան թույտվության ստացման անօրինականորեն մտել Է տարածքային ջրեր Սիշա արխիպելագի մերձակայքում»,- ասված Է հայտարարության մեջ: Տյան Ցզյունլիի խոսքով՝ ՉԺԱԲ-ի ծովային եւ օդային ուժերն ուղեկցել են ամերիկյան նավը եւ հսկողություն իրականացրել դրա  նկատմամբ, ինչպես նաեւ  նախազգուշացրել են ջրատարածքից հեռանալու անհրաժեշտության մասին: Նա նշել Է, որ «ամերիկյան կողմի գործողությունները Չինաստանի ինքնիշխանության եւ անվտանգության լուրջ խախտում են»:

Երկար տարիների ընթացքում Հարավչինական ծովում պահպանվում Է լարվածությունը Սպրատլի արխիպելագի եւ դրանց հարեւանությամբ գտնվող Պարասելյան կղզիների նկատմամբ տարածարջանի մի շարք երկրների հավակնությունների պատճառով: Բացի Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներում ծովային երթուղիների խաղմերուկում ռազմավարական դիրքից, կղզիների արժեքը   որոշվում Է նաեւ այն բանով, որ դանց ափամերձ ծանծաղուտում, փորձագիտական գնահատումների համաձայն, կենտրոնացած են նավթի եւ հանքային հումքի զգալի պաշարներ: Թեեւ այդ տարածքների պատկանելության շուրջը վեճի հիմնական ֆիգուրանտները Վիետնամն ու Չինաստանն են, կղզիների եւ դրանց շրջապատող ջրերի մասնակի կամ լիակատար հավակնությունների մասին են հայտարարում նաեւ Բրունեյը, Մալայզիան, Տայվանը եւ Ֆիլիպինները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]