Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ  

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հերթական անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է Արմեն Գրիգորյանը: Փոխնախագահներն են Սամվել Աբրահամյանը և Հրանտ Ավանեսյանը, գործադիր տնօրենը՝  Նատալյա Բունիաթյանը, գլխավոր քարտուղարը ՝  Արթուր Սեդրակյանը, գլխավոր մարզիչները՝ Գագիկ Հովհաննիսյանը (ճկասուսեր ) և Արմեն Նավասարդյանը (խոցասուսեր):

Գրիգորյանն այս պաշտոնին է 1999 թվականից: Նա 2001-2010 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, 2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2007-2012 թթ. Համաշխարհային համահայկական խաղերի կոմիտեի նախագահն էր, իսկ 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2010 թ. հունվարի 29-ին ազատվել է այդ պաշտոնից:

2021 թվականից ՀԱՕԿ փոխնախագահն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am