1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիտանական ռազմափոխադրական ինքնաթիռները երեք օրում ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա

Բրիտանական ռազմափոխադրական ինքնաթիռները երեք օրում ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում թվով ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է արեւմտյան ավիառեսուրսների տվյալներից: ZZ171 հերթական ինքնաթիռը հունվարի 19-ի երեկոյան տեղական ժամանակով 11:15-ին (Երեւանի ժամանակով 00:15-ին) ժամանել Է Կիեւի մերձակայքում գտնվող «Բորիսպոլ» օդակայան:

Բրիտանական ինքնաթիռներն Ուկրաինա թռիչքներն իրականացնում են Անգլիայի Բրայզ Նորթոն ռազմաօդային բազայից: Գործողությունը, որում գործի Է դրվել բրիտանական Թագավորական ռազմաօդային ուժերում առկա ծանր ռազմա-փոխադրական բոլոր ութ ինքնաթիռների առնվազն կեսը, սկսվել են հունվարի 17-ին: Յուրաքանչյուր C-17A Globemaster III-ը կարող Է տեղափոխել մինչեւ 77,5 տոննա բեռ:

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը հակատանկային սպառազինություն կմատակարարի Ուկրաինային: Հունվարի 19-ի դրությամբ Լոնդոնն արդեն կարողացել Է Ուկրաինային մատակարարել ավելի քան 1,7 հազար NLAW շարժական հակատանկային կառավարվող հրթիռ:

Բացի այդ, երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին,  ԱՄՆ-ի Հանթսվիլ քաղաքից (Ալաբամայի նահանգ) Լվով Է ժամանել ուկրաինական Ան-24 ծանր փոխադրական ինքնաթիռը: Հանթսվիլ քաղաքի մերձակայքում տեղակայված Է ԱՄՆ-ի բանակի Ռեդսթոունի զինանոցը: Նաեւ երեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, ուկրաինական Ան-24-ը Կիեւ Է ժամանել Լեհաստանի Ժեշուվ քաղաքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]